Ի.Ալիև. Բաքուն մեծ նշանակություն է տալիս Մոնղոլիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը
  Ի.Ալիև.  Բաքուն մեծ նշանակություն է տալիս Մոնղոլիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը
13:18     11 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխին, որում շնորհավորել է նրան և Մոնղոլիայի ժողովրդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս բարեկամ Մոնղոլիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով, որ կան լավ հնարավորություններ կապերի հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը նոր բովանդակությամբ լցնելու համար։ Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ մեր երկրները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Բաքու   Մոնղոլիա  


Լրահոս