Խոջալուի իրադարձությունների ականատեսը դատարանում. Հայերը գլխատել են հորս ու եղբայրներիս
  Խոջալուի իրադարձությունների ականատեսը դատարանում. Հայերը գլխատել են հորս ու եղբայրներիս
12:06     11 07 2025    
Հուլիսի 10-ին շարունակվել է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց դեմ հարուցված քրեական գործերով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով կայացած դատական նիստում՝ մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որին նրանք տիրապետում են, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։

Իր ցուցմունքներում Վագիֆ Նամազովը հասյտարարել է, որ Խոջալուի ցեղասպանության ժամանակ ստացել է բազմաթիվ բեկորային վիրավորվածություններ, և որ նրա մարմնում դեռևս գտնվում է մոտ 20 բեկոր։ Նա նշել է, որ հայ զինծառայողները նրան պատանդ են վերցրել և տարել Ասկերան։ Փետրվարի 27-ին նրան վերադարձրել են Ադրբեջան։

Ջեյհուն Աբդուլովն իր ցուցմունքներում ասել է, որ ծնվել է Խոջալիում և ցեղասպանության ժամանակ ստիպված է եղել լքել քաղաքը իր ընտանիքի անդամների հետ միասին։ Այն ժամանակ նա վիրավորվել է և պատանդ է վերցվել մոր հետ միասին։ Ավելի ուշ տուժողին տեղափոխել են Խանքենդի։ Նա երեք ամիս պատանդ է մնացել։

Մուրվաթ Մամեդովը նշել է, որ նրա ընտանիքը Արևմտյան Ադրբեջանից բռնի կերպով վտարվածների թվում է եղել։ Նրանք Խոջալիում հաստատվել են 1988 թվականին։ Նա վիրավորվել է Խոջալուի ցեղասպանության ժամանակ և իր ընտանիքի հետ միասին պատանդ է վերցվեվ։ Նրա հորն ու եղբայրներին գլխատել են։ Նրա աչքի առաջ հրաձգային զենքից կրակել են Խոջալուից Ախմեդ անունով մի երիտասարդի ձեռքին։ Պատասխանելով գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցին՝ նա պատմել է, որ 7 օր պատանդ մնալու ընթացքում ենթարկվել է տարբեր կտտանքների։ Նրա հետ միասին եղել են՝ ընտանիքի մյուս հինգ անդամները, որոնք նույնպես կտտանքների են ենթարկվել ։

«Նրանք գլխատել են հորս ու եղբայրներիս։ Նրանց մարմինները մինչ այժմ չեն հայտնաբերվել», - հավելել է նա։

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 11-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալու   Դատարան  


Լրահոս