Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն. Չավուշօղլու
 Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն.  Չավուշօղլու
10:21     14 12 2021    
Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ երկրները կվերսկսեն չարտերային թռիչքները Ստամբուլի եւ Երեւանի միջեւ, հայտնել է Reuters-ը։

Ելույթ ունենալով խորհրդարանում արտգործնախարարության բյուջեի քննարկման ժամանակ՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս