Գորիս-Կապան հատվածում մաքսատուրքերի արդյունքում Ադրբեջանի պետբյուջեն համալրվել է 2 միլիոն մանաթով
Գորիս-Կապան հատվածում մաքսատուրքերի արդյունքում Ադրբեջանի պետբյուջեն համալրվել է 2 միլիոն մանաթով
13:29     13 12 2021    
Գորիս-Կապան հատվածում մաքսատուրքերի արդյունքում Ադրբեջանի պետբյուջեն համալրվել է շուրջ 2 միլիոն մանաթով:

Այդ մասին Zinvor.info-ին ասել է հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ Սաֆար Մեխթիեւը:

«Համապատասխան մաքսակետը հիմնվել է Գորիս-Կապան ճանապարհին շուրջ երկու ամիս առաջ: Նույն չափով մաքսեր են գանձվում փոքր ու մեծ բեռնունակություն ունեցող մեքենաներից, ինչպես նաեւ ուրիշ սահմանամերձ անցակետերից, նույն տուրքերը գանձվում են նաեւ օտարերկրյա տրանսպորտային միջոցներից ու քաղաքացիներից, որոնք մուտք են գործում Ադրբեջանի տարածք այդ ուղղությամբ»,-հայտարարել է նա:

Մեկնաբանելով տեղեկատվությունը, որ հայկական կողմը մտադիր է համանման քայլի դիմել՝ Պետական մաքսային կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ դա Ադրբեջանի տարածքն է: Նրա խոսքով՝ եթե ադրբեջանական տրանսպորտային միջոցները մուտք գործեն տարածք հակառակ կողմից, այդ հարցը կլուծվի այնտեղ:
Zinvor.info

Հեշթեգներ. Գորիս-Կապան   Ադրբեջան  


Լրահոս