Կոմանդոսի զորամասում մարտավարական զորավարժություններ են անցկացվել- ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոմանդոսի զորամասում մարտավարական զորավարժություններ են անցկացվել-  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:21     06 12 2021    
2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ցամաքային զորքերի կոմանդոսի զորամասում անցկացվել են մարտավարական զորավարժություններ մարտական կրակով, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

«Տագնապի ազդանշանով անձնակազմը լքել է մշտական տեղակայման կետը և մեկնել կենտրոնացման շրջան։ Զորավարժությունների սցենարին համապատասխան՝ անձնակազմը գրավել է կրակային դիրքեր՝ գործողություններից անմիջապես անցնելով մարտական շարվածքի և հրաձգություն է իրականացրել հրաձգային զենքերից և նռնականետերից»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվել է, զորավարժությունների հիմնական նպատակն էր՝ անձնակազմի հրաձգային զենքի կիրառման և կոմանդոսի ստորաբաժանումների մարտական հնարավորությունների հմտությունների բարձրացումը, ինչպես նաև հրամանատարների հմտությունների կատարելագործումը՝ ստորաբաժանումների կառավարման գործում:

Հանձնարարված առաջադրանքները հաջողությամբ կատարվել են։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս