Հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել մարտական հրաձգությամբ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել մարտական հրաձգությամբ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:59     04 12 2021    
2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հրթիռային և հրետանային զորամասերում մարտավարական զորավարժություններ են անցկացվել մարտական հրաձգությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, զորավարժությունների ընթացքում այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ համագործակցությամբ՝ մշակվել են կրակի կառավարման տեխնիկա, կատարելագործվել են՝ հրամանատարների կողմից օպերատիվ որոշումներ ընդունելու հմտությունները, զինծառայողների գիտելիքները և հմտությունները:

Անձնակազմի դաշտային պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով անցկացված զորավարժությունների շրջանակներում՝ հրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել կենտրոնացման վայրեր՝ կրակային դիրքեր գրավելով նշանակված շրջաններում։

Ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ ճշգրիտ կրակով ոչնչացնելով պայմանական հակառակորդի թիրախները։



Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս