Հիքմեթ Հաջիեւ. Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ
  Հիքմեթ Հաջիեւ.  Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ
10:23     03 12 2021    
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երեւանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղությունը բխում է հենց Հայաստանի շահերից։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է նաեւ, որ Բաքուն դրական է գնահատում նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

«Եզրափակիչ հայտարարության մեջ նշված կարծիքները, ինչպես նաեւ քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մեր նպատակների իրականացման դրական դինամիկա կա։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը պետք է լիովին գիտակցի տարածաշրջանում փոխված աշխարհաքաղաքական իրականությունը»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիեւ  


Լրահոս