Թուրքիան գնահատում է Զանգազուրի միջանցքի բացման դեպքում տնտեսական օգուտները
 Թուրքիան գնահատում է Զանգազուրի միջանցքի բացման դեպքում տնտեսական օգուտները
12:56     02 12 2021    
Թուրքիան արդեն գնահատում է «Նախիջեւանի միջանցքի» բացման դեպքում տնտեսական օգուտները։

«Նախիջեւանի միջով տրանսպորտային միջանցքի բացումը կթեթեւացնի բեռնափոխադրումները Թուրքիայից ոչ միայն Ադրբեջան, այլեւ Կովկասի տարածաշրջանի այլ երկրներ եւ հետագայում՝ Կենտրոնական Ասիա»։

Այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի անկախ արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ասոցիացիայի (MÜSİAD) ներկայացուցչության ղեկավար Մեհմեդ Հիլմի Քագնըջին։

Նա վստահություն է հայտնել, որ Նախիջեւանով դեպի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ տրանսպորտային նոր երթուղու բացումը կհանգեցնի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կտրուկ աճի։

«Հույս ունենք, որ Նախիջեւանի միջանցքը կսկսի գործել որքան հնարավոր է շուտ։ Առեւտրաշրջանառության աճի հիմնական խոչընդոտը ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է։ Նախիջեւանի միջանցքի բացումը կթեթեւացնի տարածաշրջանում բեռնահոսքը։ Այս միջանցքը առեւտուրը կդարձնի ավելի հարմարավետ եւ շահավետ»,-ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Զանգազուրի-միջանցք  


Լրահոս