Այս մասին Բաքվում Հաղթանակի շքերթում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Ինչպես իմ եղբայր Իլհամ Ալիեւն ասաց, Ֆուզուլիում դրոշ կախելու համար անվտանգ շենք չկար: Ավերվել են բոլոր քաղաքներն ու գյուղերը, ավերվել են գերեզմանատները: Մզկիթներն ու մինարեթները ոչնչացվել են նույն կերպ: Հայերը թիրախավորել են Գյանջան, Թերթերը, Աղդամը, Ագջաբեդին, Բարդան, զոհվել է 100 խաղաղ բնակիչ, վիրավորվել 416 մարդ: Մեր 1 միլիոն փախստական և տեղահանված եղբայրներն արդեն անհամբեր սպասում են հայրենիք վերադառնալուն: Այս կարոտը շուտով կավարտվի»:
Էրդողանն ասաց, որ եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղի իրադարձություններից, ապա տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի:
«Ադրբեջանական հողերն արդեն միացել են տարիներ շարունակ փափագած Թերթեր գետին: Շուշայի լեռների գագաթին մառախուղները չեն կարոտում, Խարի Բուլբուլը ազատ է, այն ավելի պայծառ կբացվի, Ղարաբաղյան Շիկասթեն երգողների շունչներն ավելի ուժեղ կլինեն: Մեր նպատակն է կառուցել եւ շենացնելն է այս հողերը: Քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը ուս - ուսի կանգնած են, նրանք կշարունակեն հաղթահարել դժվարությունները»: