Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
 Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
16:49     24 11 2021    
Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Նշենք, որ 2021 թվականի հունվարի 11-ի՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ փոխվարչապետերի մակարդակով ստեղծված և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնում է Օվերչուկը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Օվերչուկ  


Լրահոս