Նախչըվանում անցկացվել են հատուկ տակտիկական նշանակության զորավարժություններ - Տեսանյութ+Լուսանկարներ
 Նախչըվանում անցկացվել են հատուկ տակտիկական նշանակության զորավարժություններ -  Տեսանյութ+Լուսանկարներ
10:03     23 11 2021    
Ադրբեջանի ԶՈՒ Նախչըվանի առանձնացված ընդհանուր զորատեսակային բանակում անցկացվել են հատուկ տակտիկական նշանակության զորավարժություններ, որոնց նպատակն է եղել մշակել հակաահաբեկչական գործողությունների հմտություններ։

Զորավարժությունները հսկվել են նաեւ թուրքական բանակի ներկայացուցիչների կողմից։

Ուշագրավ է այն, որ զորավարժության ընթացքում, ըստ սցենարի, հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, նպատակ ունենալով բռնել ահաբեկչական խմբավորման ղեկավարին, հայտնաբերել եւ ոչնչացնել այդ խմբավորման զինապահեստները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախչըվան   Զորավարժություններ  


Լրահոս