Այս մասին չորեքշաբթի Անկարայում՝ Բահրեյնի իր գործընկեր Աբդուլլաթիֆ բեն Ռաշիդ ալ Զայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է
Zinvor.info-ն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը դատապարտել ՝ Հայաստանի զինված ուժերի սադրիչ գործողությունները Ադրբեջանի հետ սահմանին՝ հայկական կողմի գործողություններն անվանելով ահաբեկչության ակտ Ադրբեջանի դեմ։
Թուրքիան աջակցել է և շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանին, վստահեցրել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել՝ համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար. «Եթե Հայաստանը պատրաստ է, ապա Թուրքիան էլ է պատրաստ։ Իսկ Երևանի համար սադրանքները կվերածվեն ձախողումների».