Ադրբեջանում նշվում է Պետական դրոշի օրը
 Ադրբեջանում նշվում է Պետական դրոշի օրը
00:00     09 11 2021    
Այսօր Ադրբեջանում նշվում է Պետական դրոշի օրը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2009 թ. նոյեմբերի 17-ին ստորագրած՝ Պետական դրոշի օրվա հիմնադրման մասին կարգադրության համաձայն՝ ամեն տարի նոյեմբերի 9-ը նշվում է որպես Ադրբեջանի Պետական դրոշի օր:

Պետական դրոշը հանդիսանում է՝ Ադրբեջանի պետության ինքնիշխանության խորհրդանիշը: Դա իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ, որը բաղկացած է հավասար լայնության երեք հորիզոնական գունավոր շերտերից. վերինը կապույտ գույնի է, միջինը՝ կարմիր, իսկ ներքևինը՝ կանաչ, կարմիր գծի մեջտեղում դրոշի երկու կողմերում պատկերված է կիսալուսին և ութաթև սպիտակ աստղ:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետական-դրոշի-օրը  


Լրահոս