Նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը. Իլհամ Ալիև
 Նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը.  Իլհամ Ալիև
10:14     05 11 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի («Աշխարհը COVID-19-ից հետո») շրջանակում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ անելով հետևյալ հայտարարությունը.

«Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Սակայն, ցավոք, այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է նաև սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։

«Այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցը դեռ լուծված չէ», - ասել է Նախագահը, որի պնդմամբ՝ Ադրբեջանը առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Նա ընդգծել է, որ պետք է նայել ապագային և ապահովել այն որպես կանխատեսելի, պատրաստ լինել լայնածավալ համագործակցության:

Իլհամ Ալիևը շեշտել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից։

«Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Մենք ուզում ենք շրջել այս էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից արձագանք չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի լռում են։ Կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը»,-ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս