Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
|
|
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ:
|
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են կառուցողական երկխոսությունը:
Որպես տարաձայնություններից մեկի օրինակ, նա մատնանշել է Ղրիմի հարցը, որի կցումը Ռուսաստանին՝ Թուրքիան համարում է անեքսիա:
Ուշագրավ է, որ Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքերով, Թուրքիան ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի S-400-ների գործարքի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներով:
Հեշթեգներ.
Չավուշօղլու
Թուրքիա
Հայաստան