Փաշինյանը պետք է ընդհանուր իմաստով առաջ տանի իր կողմից ասվածը. Չեթին
|
|
Փաշինյանը պետք է ընդհանուր իմաստով առաջ տանի իր կողմից ասվածը։
|
Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։
Նախկին նախարարը կարծում է, որ ներկայումս գլխավոր խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնումն է։ «Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան պետք է ընդհանուր խաղաղության գան։ Տարածաշրջանային համագործակցության կարիք կա՝ ընդգրկելով Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։ Պետք է քայլեր ձեռնարկել, որոնք այլեւս ուղղված չեն պատերազմին, զենքին, այլ՝ մարդկանց բարօրությանը։ Փաշինյանը պետք է ընդհանուր իմաստով կատարի իր կողմից ասվածը։ Պատերազմն ավարտվել է, եւ դրանից հետո անհրաժեշտ է խաղաղություն հաստատել ավելի լավ պայմաններով»,-ասել է Չեթինը։
Հեշթեգներ.
Թուրքիա
Հիքմեթ-Չեթին