Բինալի Յըլդըրըմ. Զանգեզուրի միջանցքից կշահեն բոլոր երկրները
  Բինալի Յըլդըրըմ.  Զանգեզուրի միջանցքից կշահեն բոլոր երկրները
14:10     04 11 2021    
«Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները շարունակվում են»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքից կշահեն բոլոր երկրները՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Իրանը:

«Իրանը պատմական պետություն է: Մենք Իրանի հետ ունենք խաղաղ հարաբերություններ, և հետագայում էլ այդպես կլինի: Հավատում ենք, որ այդ հարթակը կընդլայնվի և բացի Կովկասի երկրներից դրան կմիանան Մերձկասպյան տարածաշրջանի պետությունները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուր   Բինալի-Յըլդըրըմ  


Լրահոս