Հայաստանն իրականացրել է էթնիկ զտումներ. Նախագահ
 Հայաստանն իրականացրել է էթնիկ զտումներ.  Նախագահ
09:12     02 11 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ իրականացրել ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ։

Այս մասին նա ասել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության գլխավոր դատախազների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Մասնավորապես, ըստ նախագահի, Հայաստանն իրականացրել է էթնիկ զտումներ, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դարձրել է փախստական եւ բռնի հարկադրված։

Նշենք նաեւ, որ այդ հավաքը, որը նմանաբնույթ անդրանիկ հավաքն է հանդիսանում, ընթանում է Բաքվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս