Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները։
Նախարարը հանձնարարականներ է տվել՝ կապված զորքերի պատրաստության, անձնակազմի մարտունակության և զգոնության պահպանման հետ։
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ՝ հաշվի առնելով ձմեռային շրջանը, մասնավորապես՝ լեռնային տեղանքում ծառայող ստորաբաժանումների անխափան ապահովման վերաբերյալ։