Իլհամ Ալիև. Պատերազմի ժամանակ մենք զգացինք Ղրղզստանի ժողովրդի աջակցությունը
  Իլհամ Ալիև.  Պատերազմի ժամանակ մենք զգացինք Ղրղզստանի ժողովրդի աջակցությունը
14:31     29 10 2021    
Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կայրաթ Օսմոնալիևի հավատարմագրերը։

Ինչպես հաղորդում էZinvor.info-ն՝ վկայակոչելով Azertac-ին, դեսպան Կայրաթ Օսմոնալիևն իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Նախագահ Իլհամ Ալիև. «Ես ողջունում եմ ձեզ Ադրբեջանում: Մաղթում եմ Ձեզ հաջող աշխատանք։ Ես նաև խնդրում եմ Ձեզ իմ ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցել Ղրղզստանի Հանրապետության նախագահին, ինչպես նաև ցանկանում եմ հրավիրել նրան իրեն հարմար պահի այցելել Ադրբեջան:

Մեր ժողովուրդները կապված են ընդհանուր արմատներով, և մենք ակտիվորեն համագործակցում ենք Թյուրքական խորհրդի շրջանակներում։ Ինչպես գիտեք, առաջիկա ամիսներին Ադրբեջանի նախագահությամբ տեղի կունենա Թուրքական խորհրդի պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը: Մենք նախագահությունը կփոխանցենք Թուրքիային: Անշուշտ, այս գագաթնաժողովը էլ ավելի կմերձեցնի մեր երկրներին: Շատ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում թուրքալեզու պետությունների միջև փոխհարաբերությունների և համագործակցության շրջանակներում: Ինչպես գիտեք, Ադրբեջանը միշտ մեծ ջանքեր է գործադրել մեր Խորհրդի անդամ երկրների մերձեցման համար: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա մենք ակնկալում ենք շփումների ակտիվացում։ Կարծում եմ, որ առկա է ներուժ, որը անցած տարիներին ամբողջությամբ չի իրացվել։ Ուստի, իհարկե, պետք է ուշադիր դիտարկել առևտրատնտեսական ոլորտը, որտեղ կարող ենք մեծացնել ապրանքաշրջանառությունը։ Ինչպես գիտեք, Ադրբեջանն ակտիվորեն ներդրումներ է կատարում երկրից դուրս, և մենք կարող ենք մանրամասն քննարկել ներդրումային ծրագրերը Ղրղզստանում։ Եվ, իհարկե, միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցությունը միշտ մերձեցրել է մեր երկրներին։ Վստահ եմ, որ հետագայում էլ մենք կաջակցենք միմյանց ՄԱԿ-ի հարթակում և Իսլամական համագործակցության կազմակերպության, Թյուրքական խորհրդի, ԱՊՀ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք զգացինք Ղրղզստանի ժողովրդի աջակցությունը: Բազմաթիվ դիմումներ եղան քաղաքացիների կողմից, համերաշխության արտահայտություններ, և մենք սա բարձր ենք գնահատում։ Այժմ Ադրբեջանում ավերված տարածքների վերականգնման շրջան է, և մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի նախկին փախստականները հնարավորինս շուտ վերադառնան իրենց պապենական հողեր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս