Ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները Թուրքիայում մասնակցել են թրենինգների
 Ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները Թուրքիայում մասնակցել են թրենինգների
19:21     27 10 2021    
Ադրբեջանական բանակի 383 հատուկ ջոկատայիններ հաջողությամբ մասնակցել են Թուրքիայում անցկացվող թրենինգների։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Ավարտվել են Լեռնային կոմանդոսների դպրոցի և թուրքական Սպարտա քաղաքի ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված օպերատիվ թրենինգները: Ուսումնական կուրսը 383 ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ, անցկացվել է օգոստոսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը», - հայտնել են նախարարությունից:

Դասընթացն ավարտած զինծառայողներին շնորհվել են վկայականներ։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս