Կառավարությունը չի շտապում բարեփոխել զինված ուժերը, ինչը շատ տարօրինակ է եւ թյուրիմացություն է առաջացնում. Աբրահամյան
Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ նիստին խորհրդարանական ժամին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
«Կառավարությունը չի շտապում բարեփոխել զինված ուժերը, ինչը շատ տարօրինակ է եւ թյուրիմացություն է առաջացնում։ Ենթադրվում է, որ բարեփոխումները պետք է հաստատվեին մինչեւ 2022 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարան ներկայացնելը»,- շեշտեց Աբրահամյանը։