Իլհամ Ալիև. Քաղաքներում և գյուղերում դպրոցներն ու փողոցները կրելու են մեր նահատակների անունները.
  Իլհամ Ալիև. Քաղաքներում և գյուղերում դպրոցներն ու փողոցները կրելու են մեր նահատակների անունները.
13:18     26 10 2021    
Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, բոլոր ազատագրված քաղաքներում ու գյուղերում փողոցներն ու դպրոցները կրելու են մեր նահատակների անունները:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱզերԹաջին, այս մասին հոկտեմբերի 25-ին՝ Գուբադլի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը։

«Այս գործընթացն արդեն սկսվել է։ Դա տեղի կունենա հանրապետության բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ղարաբաղ-Զանգեզուրի տարածաշրջանում, բոլոր վերականգնման աշխատանքներն ավարտելուց, փողոցներ ու դպրոցներ կառուցելուց հետո։ Բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Ձեզանից շատերը Հաղթանակից հետո առաջին անգամ են այցելում Գուբադլի և տեսնում, որ թշնամին ոչնչացրել է ամեն ինչ։ Գուբադլի քաղաքը գործնականում ավերված է, չկա ոչ մի կանգուն շենք։ Պարզապես հայ զինվորականները մի քանի շինություններ օգտագործել են իրենց նպատակների համար, իսկ դրանք կիսավեր վիճակում են։ Երբ անցյալ տարի դեկտեմբերին ես եկա այստեղ, տեսա, որ դրանք նույնպես վատ վիճակում են»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս