Իլհամ Ալիև. Զանգիլանի օդանավակայանը շահագործման կհանձնվի հաջորդ տարի
  Իլհամ Ալիև.  Զանգիլանի օդանավակայանը շահագործման կհանձնվի հաջորդ տարի
11:55     26 10 2021    
Զանգիլանի օդանավակայանը շահագործման կհանձնվի հաջորդ տարի.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱզերԹաջին, այս մասին հոկտեմբերի 25-ին՝ Գուբադլիի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը։

«Զանգիլանը, Գուբադլին իրականում մեկ գոտի է, և հեռավորությունն այստեղ այնքան էլ մեծ չէ: Դրա համար էլ Գուբադլիի բնակիչները նույնպես կօգտվեն դրանից։ Իհարկե, Գուբադլիի շրջանի տնտեսական զարգացման պլանը պետք է պատրաստվի առանձին։ Որովհետև ենթակառուցվածքային նախագծերը հաստատվել են։ Գլխավոր հատակագիծը կներառի սոցիալական ենթակառուցվածքների հետ կապված բոլոր հարցերը՝ դպրոցներ, հիվանդանոցներ և սոցիալական այլ օբյեկտներ, բնակելի շենքեր»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս