Նախագահ. Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին
  Նախագահ.  Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին
13:00     22 10 2021    
«Ինչպես գիտեք, խորհրդային տարիներին Զանգիլանում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Զանգիլանը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-ին Զանգիլանի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:

«Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի և Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին», - ասել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս