Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը հանդիպել է ԿԽՄԿ փոխնախագահի հետ
 Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը հանդիպել է ԿԽՄԿ փոխնախագահի հետ
10:32     20 10 2021    
Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊԱԾ-ի կայքին:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ - ի միջև հարաբերությունները, ինչպես նաև այդ կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական առաքելությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադառնալով Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում անհայտ կորած մեր քաղաքացիների որոնումներին՝ Ալի Նաղիևը հույս է հայտնել, որ կոմիտեն կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ այս ուղղությամբ:

Նշվել է նաև, որ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղևորություններն Ադրբեջանի այն տարածքներ, որոնք ժամանակավորապես գտնվում են ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, հնարավոր է միայն մեր Հանրապետության, այլ ոչ թե Հայաստանի տարածքով:
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ   ԿԽՄԿ