Ադրբեջանը հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսել Լաչինի շրջանում
 Ադրբեջանը հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսել Լաչինի շրջանում
10:43     19 10 2021    
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները տեղանքում անցկացվում են կապի միջոցների, քարտեզների և մանրակերտների լայն կիրառմամբ:

Հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքում ստուգվում է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զինվորական ստորաբաժանումների հետ՝ կառավարման ժամանակակից միջոցների կիրառմամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լաչին  


Լրահոս