Իլհամ Ալիև. Ֆուզուլիի ազատագրումից հետո հայկական բանակում դասալքության դեպքերն ավելի մեծ թափ ստացան
  Իլհամ Ալիև.  Ֆուզուլիի ազատագրումից հետո հայկական բանակում դասալքության դեպքերն ավելի մեծ թափ ստացան
10:01     18 10 2021    
Ֆուզուլիի ազատագրումից հետո հայկական բանակում դասալքության դեպքերն ավելի մեծ թափ ստացան: Թշնամին տեսավ, որ չի կարող կանգնել մեր առաջ, նա տեսավ, որ մեր ճանապարհն արդեն բաց է, մյուս քաղաքների ու շրջանների ազատագրումն անխուսափելի է:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Ֆիզուլի քաղաքի ազատագրումը մեզ լրացուցիչ բարոյական ուժ տվեց: Դրանից հետո, Ադրբեջանի Զինված ուժերը, մեծ ինքնազոհություն դրսևորելով՝ հաջողությամբ շարունակեցին իրենց փրկարար առաքելությունը: Ֆիզուլիի ազատագրումից 3 օր անց ազատագրվեց Զանգիլան քաղաքը, իսկ դրանից հինգ օր հետո` Գուբադլին, հետո մենք դուրս եկանք Լաչինի միջանցք, և այսպիսով, պատերազմի ելքը ոչ ոքի համար գաղտնիք չէր», - նշել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ֆիզուլի  


Լրահոս