Ֆիզուլիի օդանավակայանին տրվել է միջազգայինի կարգավիճակ
|
|
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ստորագրել է Ֆիզուլիի օդանավակայանին միջազգայինի կարգավիճակ տալու որոշում։
|
Այսպիսով, այն բաց է միջազգային թռիչքների համար։ Ադրբեջանը այդպիսով պատրաստվում է զարգացնել զբոսաշրջությունը Ղարաբաղում։ Որոշումը հաջորդել է շինարարական մոնտաժային աշխատանքների ավարտին։
Ֆիզուլիի օդանավակայանին շնորհվել է նաև եռանիշ՝ - FZL կոդ օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ (ԻԱՏԱ) կողմից։Կոդը, որը քաղաքի անունով է, կարևոր է ավիատոմսերի վաճառքով զբաղվողների և տոմսերի ամրագրման միջազգային համակարգերից օգտվողների կողմից օգտագործվելու առումով։ Ավելի վաղ կոդը հաստատվել էր ԻԿԱՕ-ի կողմից։
Հաղորդվում է, որ օդանավակայանը կառուցվել է միջազգային ամենաբարձր ստանդարտներին ու նորմերին համապատասխան։
Առաջին թեստային թռիչքը կատարվել է սեպտեմբերի 5-ին, երբ Ֆիզուլիիի օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական ավիաընկերությունների AZAL - Airbus A340-500-ը։
Օդանավակայանում կա 8 ինքնաթիռների կայանման տարածք։ Այսօրվա դությամբ Ադրբեջանում գործում են ևս 6 միջազգային օդանավակայաններ․ Բաքվի, Գյանջայի, Նախիջևանի, Գաբալայի, Լենքորանի և Զաքաթլիի օդանավակայանները։ Եվ մեկը կառուցվում է Եվլախում:
Հեշթեգներ.
Ֆիզուլի
AZAL