Իլհամ Ալիեւ. Մենք Ադրբեջանը վերածում ենք Եվրասիայում կարևոր տրանսպորտային կենտրոնի
  Իլհամ Ալիեւ.  Մենք Ադրբեջանը վերածում ենք Եվրասիայում կարևոր տրանսպորտային կենտրոնի
10:42     14 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ներուժի զարգացման հարցում Եվրամիության դրսևորած հետաքրքրությանը:

Վերհիշելով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ամռանը կայացած քննարկումները՝ Իլհամ Ալիևը շեշտել է, որ ողջունում է խոշոր նախագծերի իրականացումը:

«Այսօր Եվրոպական Միությունը մեծ հետաքրքրություն է դրսևորում մեր տրանսպորտային ներուժի հանդեպ և ակտիվորեն մասնակցում է այդ գործին, քանի որ մենք Ադրբեջանը վերածում ենք Եվրասիայում կարևոր տրանսպորտային կենտրոնի, որը համալրված է ժամանակակից ենթակառուցվածքներով և հարևանների հետ դիվերսիֆիկացված հաղորդակցական երթուղիներով: Եվրոպական Միությունը ծրագրում է դառնալ այդ գործընթացի մի մասը: Մենք նաև քննարկում ենք Եվրամիության դերը հետպատերազմական ժամանակաշրջանում Հարավային Կովկասի զարգացման գործում»,- հայտարարել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս