Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ -ի ներկայացուցչի հետ
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ -ի ներկայացուցչի հետ
16:21     12 10 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարության գործընկերության վարչության պետ, հետծովակալ Բյուլենթ Թուրանի հետ, տեղեկացնում է Zinvor.info–ն՝ վկայակոչելով ՊՆ-ին:

Նախարարն իր զրուցակցին տեղեկացրել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակից հետո ազատագրված տարածքներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Զաքիր Հասանովը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ -ի հետ համագործակցության ներկա վիճակից և այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքներից՝ ընդգծելով փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:

Հետծովակալ Բյուլենթ Թուրանը իր երախտագիտությունն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մեջ ադրբեջանական զինուժի ներդրած ավանդի համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   ՆԱՏՕ  


Լրահոս