Տեղի է ունեցել՝ Թուրքիայի ԶՈՒ-ի զինծառայողների մեկնման արարողությունը
  Տեղի է ունեցել՝  Թուրքիայի ԶՈՒ-ի զինծառայողների մեկնման արարողությունը
11:02     12 10 2021    
Տեղի է ունեցել՝ «Անխախտ եղբայրություն -2021» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարություններին մասնակցած Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողների մեկնման արարողությունը:

Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն:


Արարողության ժամանակ ելույթ ունեցողները նշել են, որ Նախչըվանում անցկացվող՝ «Անխախի եղբայրություն -2021» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններում երկու եղբայրական երկրների զինծառայողները ցուցադրել են բարձր պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն և անխախտելի եղբայրություն:

Զորավարժություններին մասնակցած Թուրքիայի Զինված ուժերի ներկայացուցիչներին նվերներ են հանձնվել:


Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմը և ռազմական տեխնիկան մեկնել են Առանձին համազորային բանակի զորամասի տարածքից և, անցնելով «Ումիդ» կամրջով, շարունակել են շարժվել ծառայության վայր:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս