Մեկ տարի է անցել՝ Հայաստանի կողմից Գյանջայի հրթիռակոծման օրից
  Մեկ տարի է անցել՝  Հայաստանի կողմից Գյանջայի հրթիռակոծման օրից
10:46     11 10 2021    
Մեկ տարի է անցել Հայաստանի զինված ուժերի՝ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի վրա հերթական հրթիռային հարձակումից:

2020 թվականի հոկտեմբերի 11 -ին, 02: 00 –ի սահմաններում՝՝ քաղաքի կենտրոնը ենթարկվեց հակառակորդի հրթիռային հարվածների, հայտնում է Zinvor.info-ն:

Չնայած հոկտեմբերի 10 -ից հումանիտար զինադադարի ձեռք բերմանը, հայկական բանակը շարունակեց ադրբեջանական բնակավայրերի զանգվածային գնդակոծումը:

Այս անգամ թիրախը Գյանջան էր: Հակառակորդի կողմից բնակելի շենքերի գնդակոծության արդյունքում զոհվել է 9 մարդ, այդ թվում`4 կին, վիրավորվել է 35 մարդ: Ավելի ուշ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է:

Բացի այդ, վնասվել է ավելի քան 10 բնակելի շենք և տարբեր նշանակության ավելի քան 100 օբյեկտ:

Գյանջա քաղաքի գնդակոծման կապակցությամբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Գյանջայի հրթիռակոծության պահը գրանցել է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության տեսախցիկը:

Նշենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերը 5 անգամ հրթիռակոծության են ենթարկել Գյանջա քաղաքը (հոկտեմբերի 4, 5, 8, 11, 17): Արդյունքում զոհվել է 26 մարդ, 175 -ը վիրավորվել է, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին, տրանսպորտային միջոցներին:

Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-պատերազմ