Բաքվում հարգել են նահատակ Դենիս Պրոնինի հիշատակը
Բաքվում հարգել են նահատակ Դենիս Պրոնինի հիշատակը
15:14     09 10 2021    
Հոկտեմբերի 8 -ին լրանում է՝ Դենիս Ալեքսանդրովիչ Պրոնինի (Ալիև) մահվան մեկ տարին, ով 2020 թվականի աշնանը կամավոր մեկնել է մասնակցելու Հայրենական պատերազմին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս կապակցությամբ նրա հարազատներն ու մերձավորները, ընտանիքի մտերիմները, վետերանները՝ Բաքվի Քեշլա ավանի գերեզմանատանը հարգել են հերոսի հիշատակը:

Դենիսը ծնվել և մեծացել է Բաքվում՝ նավթագործի ընտանիքում, որտեղ նա չորս երեխաներից ամենափոքրն էր: Ավարտել է թիվ 59 միջնակարգ դպրոցը: Դենիսը զոհվել է՝ հայերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար մղվող մարտերում՝ 31 տարեկան հասակում: 2020 թվականի հոկտեմբերին նա թաղվել է Բաքվում՝ բոլոր քրիստոնեական և ռազմական ավանդույթների համաձայն: Հուղարկավորությանը մասնակցել են՝ Ռուս ուղղափառ եկեղեցու, Բաքվի Նիզամիի շրջանի Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Միլլի Մեջլիսի պատգամավորներ և այլ պաշտոնատար անձինք:

Նահատակն ունի դուստր՝ Ալինան և այրին՝ Այնուր Ալիևան: Ազգությամբ ռուս Դենիսը սիրում էր իր հայրենիքը` Ադրբեջանը, իրեն համարում էր հայրենի երկրի որդին, որն այժմ հպարտանում է նրանով:

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Դենիս Պրոնինը հետմահու պարգևատրվել է՝ «Հայրենիքի համար» և «Ջաբրայիլի ազատագրման համար» մեդալներով:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-պատերազմ