Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, բոլոր ժողովուրդների և դավանանքների ներկայացուցիչները ապրում են նորմալ, խաղաղ և ներդաշնակ: Հայ ժողովուրդն էլ այսպես կապրի: Մենք ոչ մի գործ չունենք հայ ժողովրդի հետ: Անցած 44 օրվա ընթացքում բազմաթիվ հարցազրույցների ժամանակ ես ասել եմ, որ նրանք մեր քաղաքացիներն են և կտեսնեն, որ լավ են ապրելու Ադրբեջանի ղեկավարության ներքո, որ պետք է ազատվեն հանցավոր, վախկոտ խունտայից: Լեռնային Ղարաբաղի անջատողական առաջնորդները վախկոտ են: Նրանց վախկոտությունը տեսել են այնտեղ ապրող հայերը, Հայաստանում ապրող հայերը: Քանի մարդ փախավ: Նրանց խունտայի ղեկավարը թաքնվում էր բունկերում, նա նույնիսկ չէր կարողացել քիթը հանել: Ո՞ւր է ձեր քաջությունը», - իր խոսքում ասաց պետության ղեկավարը: