Պնախարարը հանդիպել է թուրքական ռազմական կցորդի հետ
 Պնախարարը հանդիպել է թուրքական ռազմական կցորդի հետ
12:00     09 10 2021    
Հոկտեմբերի ութին Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում թուրքական ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչընի հետ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշենք որ Զաքարիա Յալչընը վերջերս է նշանակվել որպես Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ։ Կողմերը քննարկել են ռեգիոնում տիրող ռազմաքաղաքական դրությունը, երկկողմ գործակցության հետ կապված հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս