Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել ԵՄ ավելի շատ երկրների
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել ԵՄ ավելի շատ երկրների
14:45     07 10 2021    
Բաքուն Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունն ընդլայնելու ծրագրեր ունի և պատրաստ է աշխատել Բրյուսելի հետ այդ ուղղությամբ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարը:

«Ադրբեջանը 2020 թվականի վերջին սկսել է գազ մատակարարել Եվրոպա: Տեսնում ենք, որ կարող ենք գազի մատակարար դառնալ նաև այլ եվրոպական երկրների համար: Ծրագրում ենք աշխատել ԵՄ-ի հետ՝ մատակարարումների աշխարհագրությունն ընդլայնելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Պյետր Միխալկոյի հետ հանդիպմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս