«Գուցե այնտեղ մարսեցիներ էլ կան». ՌԴ-ում Իսրայելի դեսպանը
 «Գուցե այնտեղ մարսեցիներ էլ կան».  ՌԴ-ում Իսրայելի դեսպանը
17:44     06 10 2021    
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին Ղարաբաում իսրայելցի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին Իրանի պնդումներն անվանել է «մեծ հիմարություն» և «երևակայություն» որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, որովհետև եթե խոսքը Ղարաբաղի տարածաշրջանի մասին, կան և՛ ռուսներ, և՛ թուրքեր (զինվորականներ): Այնպես որ կարծում եմ՝ երբ նրանք ինչ-որ երևակայություններ են ունենում, կարող են ասել, այնտեղ գուցե մարսեցիներ էլ կան», - լրագրողներին ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Իսրայել  


Լրահոս