Մեր դեմ ամհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա. Նախագահ
 Մեր դեմ ամհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա.  Նախագահ
12:39     06 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զգուշացրել է Իրանին եւ խորհուրդ տվել քիթը չխոթել իր գործերի մեջ:

«Մենք բարի կամք ենք դրսեւորում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կընդունենք մեր հասցեին անհիմն մեղադրանքները։ Ես այդ մասին ասում եմ այստեղ՝ Արաքս գետի ափին, ասում եմ ադրբեջանցիներին եւ ամբողջ աշխարհին, որ մեր դեմ ամհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա։ Մենք մերժում ենք այդ մեղադրանքները եւ պահանջում ապացույցներ ներկայացնել»,-նշել է Նախագահ։

«Վերջերս Իրանում գավառային մուլաներից մեկը մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի դեմ։ Ինձ տեղեկացրեցին այդ մաին, եւ ես ասացի, որ ուշադրություն պետք չէ դարձնել։ Ո՞վ է նա։ Պարզապես նշանակություն մի տվեք նրա խոսքերին։ Սակայն հետո, ցավոք, պաշտոնական անձինք մեր դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեցին։ Իբր, Ադրբեջանն այդ տարածքներ է բերել Իսրայելին։ Մենք թույլ չենք տա, որ մեր դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնեն․․․Ադրբեջանը երկիր է, որն անկախ քաղաքականություն է վարում։ Այդ մասին բոլորը գիտեն։ Մենք մեր հարեւանների եւ այլ երկրների հետ հարաբերությունները կառուցում ենք անկախ քաղաքականության հիման վրա։ Թող ոչ ոք չխառնվի մեր ներքին գործերին։ Որ երկրի հետ ինչ մակարդակով ենք հարաբերություններ կառուցում, դա մեր ներքին գործն է։ Մենք պահանջներ չենք ներկայացնում Հայաստանի հետ բարեկամական կապեր ունեցող երկրների դեմ։ Տեսեք, քանի աջակից ունի Հայաստանը, ղարաբաղյան պատերազմը դրա ապացույցն է։ Ի՞նչ է, պետք է թշնամանա՞նք այդ երկրների հետ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքներին եւ պահանջում ենք, որպեսզի հարգեն մեր իրավունքն ու չխառնվեն մեր ներքին գործերին։ Նման փորձերն ապարդյուն կլինեն։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր դեմ հնչած մեղադրանքները պետք է ունենան ապացույցներ։ Թող գան, տեսնեն՝ կա արդյոք որեւէ արտասահմանցի քաղաքացի տվյալ տարածաշրջանում։

Մենք օկուպանտներից մաքրել ենք 130-կիլոմետրանոց ադրբեջանաիրանական սահմանը։ Պետք է հետաքննել գործընթացները, որոնք այդտեղ տեղի են ունեցել։ Կամ էլ ասում են, թե Ադրբեջանն այստեղ ամրապնդում է ոչ թե ադրբեջանակն պետությունը, այլ ինչ-որ օտար ուժեր։ Դա անարգանք է մեր դեմ։ Մենք երբեք դա չենք ընդունի։ Եվ յուրաքանչյուրը պետք է իմանա այդ մասին։ Այսուհետ Ադրբեջանը կպլանավորի սեփական արտաքին կապերն ու ներքին գործերն այնպես, ինչպես հարկ կհամարի։ Թող ոք ոք քիթը չխոթի մեր գործերի մեջ»,-հավելել է Իլհամ Ալիեւը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս