Այն տարածքը, որի վրա մենք գտնվում ենք, համարում ենք Ադրբեջանի տարածք և ճիշտ ենք անում
  Այն տարածքը, որի վրա մենք գտնվում ենք, համարում ենք Ադրբեջանի տարածք և ճիշտ ենք անում
14:31     05 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս Երեւանի հետ կառուցողական երկխոսության օգտին:

«Մենք պատրաստ ենք համագործակցությանը տարածաշրջանի ապագա զարգացման վերաբերյալ: Վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում: Մեր արտաքին գործերի նախարարը (Ջեյհուն Բայրամով) ինձ ասաց, որ հանդիպումը կառուցողական էր: Մենք դրա կողմնակիցներն ենք», - ասել է Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը Իրանին սահմանակից Ջեբրայիլում:

Իլհամ Ալիևը հիշել է, որ վերջերս հայտարարել էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: «Նա նույնպես (Նիկոլ Փաշինյան-խմբ) ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունված է: Հավանաբար ոմանք անհանգստացած են դրանով: Սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաշտություն լինի, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք ուզում ենք դա »,-ասել է Նախագահը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը քաղաքական կամք ունի: «Եթե հայկական կողմը նույն կամքը դրսեւորի, երկու երկրներն էլ կկարողանան ինքնուրույն լուծել այդ հարցերը, առանց միջնորդների, եւ երկարաժամկետ խաղաղություն կարող է հաստատվել տարածաշրջանում»,-ասել է Իլհամ Ալիեւը:

Անդրադառնալով ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը չի խախտել ոչ մեկի սահմանը:

«Կան 1920-ի քարտեզներ, ցարական Ռուսաստանի քարտեզներ: Թող գան և տեսնեն, թե որտեղ է սահմանը: Այն տարածքը, որի վրա մենք գտնվում ենք, համարում ենք Ադրբեջանի տարածք և ճիշտ ենք անում», - ասել է նա:

Իլհամ Ալիևը հավելել է, թե Հայաստանի ղեկավարությունն այժմ հստակորեն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կափան ճանապարհի որոշակի հատվածում: «Քանի որ խորհրդային շրջանի քարտեզները դա են ցույց տալիս: Մենք մեր տարածքում ենք, և Հայաստանն այժմ դա հայտարարում է: Ինչ-որ մեկն ասում է, որ մենք խախտել ենք ինչ-որ մեկի սահմանները, սա ծիծաղելի է: Որովհետև տարածաշրջանում նոր շրջան է սկսվում: Մենք հավատում ենք, որ այս շրջանը պետք է ուղղվի դրական ուղղությամբ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիեւ