Նախագահն այցելել է Ջաբրայիլ, մասնակցել նոր զորամասի բացմանը
  Նախագահն այցելել է Ջաբրայիլ, մասնակցել նոր զորամասի բացմանը
12:17     04 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի այցելել է 44-օրյա պատերազմից հետո ազատագրված Ջաբրայիլի շրջան, որտեղ մասնակցել է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի և Ջրականում Գյանջայի ավտոմոբիլային գործարանի համատեղ սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Բացի այդ, դրվել է «Արազի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկի, Ջաբրայիլի շրջանի կենտրոնական հիվանդանոցի, Ջաբրայիլ քաղաքում դպրոցի շենքի և առաջին բազմաբնակարան բնակելի համալիրի հիմքը:

Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նաև մի շարք օբյեկտների`«Ջաբրայիլ 100/35/10» ենթակայանի և Պետական սահմանային ծառայության զորամասի բացմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ջաբրայիլ  


Լրահոս