Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները
 Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները
10:02     05 10 2021    
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած են տեսական և գործնական հատվածներից, երեք երկրի զինծառայողներն առաջադրանքներ են կատարում՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանը: Ուսումնավարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս