Ադրբեջանական զինուժը բերվել է մարտական բարձր պատրաստվածության
 Ադրբեջանական զինուժը բերվել է մարտական բարձր պատրաստվածության
14:45     04 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ ադրբեջանական զինված ուժերը բերվել են մարտական ​​բարձր պատրաստվածության:

Զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստվածության են բերվել հանրապետության սահմանին և Ադրբեջանի Հանրապետության տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը:

Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է Կենտրոնական հրամանատարական կետում՝ ծառայողական խորհրդակցության ժամանակ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս