Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով
 Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը.  Պեսկով
09:42     01 10 2021    
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում կայացած հանդիպումը, գրում է «РИА Новости»-ն:

Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ղարաբաղը, իրավիճակը Հարավային Կովկասում: Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը:

«Եվ, իհարկե, խոսվել է նաև Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,- ասել է Պեսկովը լրագրողներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Թուրքիա  


Լրահոս