Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության փոխնախարարին պարգևատրել է մեդալով
 Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության փոխնախարարին պարգևատրել է մեդալով
11:23     28 09 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև զարգացման հեռանկարներն ու ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հիմնական վեկտորները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ:

Ամփոփելով՝ Զաքիր Հասանովը Դերեին պարգեւատրել է Ադրբեջանի` «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» մեդալով:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս