Իլհամ Ալիև. Մեր հաղթանակը՝ հայկական ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակ է
  Իլհամ Ալիև.  Մեր հաղթանակը՝ հայկական ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակ է
13:08     27 09 2021    
«44 օրվա ընթացքում մենք ոչ միայն վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ոչ միայն թշնամուն վտարեցինք մեր հողից, ոչ միայն վերականգնեցինք ազգային արժանապատվությունը, այլև ջարդեցինք հայկական ֆաշիզմի գլուխը»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է այսօր, սեպտեմբերի 27-ի` Հիշատակի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Երկրի ղեկավարը նշել է, որ այսօր ազատագրված հողեր այցելող յուրաքանչյուր ոք իր աչքերով տեսնում է հայկական վանդալիզմի դրսևորումները. Մեր բոլոր քաղաքները լիովին ավերվել են, բոլոր պատմական հուշարձանները, մզկիթները կամ ամբողջովին ավերվել են, կամ պղծվել են հայերի կողմից, 67 մզկիթներից 65-ը ամբողջությամբ ավերվել են, մնացած կիսավեր մզկիթներում երդվյալ թշնամին, մեզ վիրավորելու, աշխարհի մահմեդականներին վիրավորելու համար, անասուններ է պահել` կովեր, խոզեր: Համոզված եմ, որ աշխարհի մահմեդականները համարժեք ձևով կարձագանքեն դրան: Այս խնդրի հետ կապված նամակներ եմ ստանում բազմաթիվ մահմեդական երկրներից: Մենք անցկացնում ենք գործնական աշխատանքներ, տեղեկացնում ենք և կտեղեկացնենք ամբողջ աշխարհին՝ օկուպացիայի ժամանակաշրջանում, հայկական վանդալիզմի, հայկական ֆաշիզմի մասին: Դրա համար էլ, ինչպես արդեն նշեցի, մեր Հաղթանակը՝ Հայկական ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակ է»:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս