ԿՄՎ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել քրիստոնեական և մահմեդական երկրներին
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Թեզեփիր մզկիթում Հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարել է՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նա նշել է, որ եղբայրական Թուրքիայի հետ ստորագրված Շուշայի հռչակագիրը հանդիսանում է եղբայրության իսկական օրինակ, որը կմնա պատմության մեջ:
«Մեր Հայրենական պատերազմը, մեր հաղթանակը՝ համաշխարհային քաղաքականության ընթացքի վրա ազդող, գլոբալ նշանակություն ունեցող, նոր համակարգ ստեղծող հաղթանակ է, Ճշմարտության, ստի նկատմամբ արդարության հաղթանակ: Սա իսլամական ումմայի մեծ հաղթանակն է: Թուրքիայի եղբայրական պետության քաղաքական և բարոյական աջակցությունը, բարեկամական օգնությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից ստորագրած Շուշայի հռչակագիրը հանդիսանում է եղբայրության իսկական օրինակ, որը կմնա պատմության մեջ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ մեզ աջակցած, Հայրենական պատերազմում մեր իրավունքները պաշտպանած՝ բարեկամ, եղբայրական երկրներին, ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական պետություններին»,- ընդգծել է նա: