Բաքուն պահանջում է ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները
 Բաքուն պահանջում է ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները
14:33     27 09 2021    
Նյու Յորքում Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով։

«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Նյու-Յորք   Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս