Գուտերիշն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղապահ ջանքերի առաջխաղացումը
Գուտերիշն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղապահ ջանքերի առաջխաղացումը
12:00     27 09 2021    
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը քննարկել են Անդրկովկասում խաղաղապահ ջանքերին ու Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսությունը:

Այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը շաբաթ տարածել է Գուտերիշի գրասենյակը:

«Գլխավոր քարտուղարն ընդգծել է ՄԱԿ-ի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաաղապահ ջանքերին եւ երկխոսությանն ուղղված աջակցությունը, ինչպես նաեւ կրկին պատրաստակամություն է հայտնել ապահովել հետագա օգնությունը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած մարդկանց ուղղված»,-ասվում է հաղորդավրության մեջ:

Գուտերիշի գրասենյակում նաեւ հավելել են, որ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին դիվանագիտական աշխատանքի համար՝ որպես Չմիացած երկրների շարժման նախագահ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս