Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.
Այսօր մենք հարգում ենք Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը:, Հանուն Փառահեղ հաղթանակի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը: Ցուցադրելով հայրենասիրության և հայրենիքին նվիրվածության իսկական օրինակ՝ իրենց աներերությամբ, քաջությամբ, կամքով և ուժով, նրանք ջախջախեցին օկուպանտին և վերականգնեցին մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ես երախտագիտություն եմ հայտնում նման քաջ որդիներ դաստիարակած ծնողներին, որոնց անուններն ընդմիշտ մտել են Ադրբեջանի պետության պատմության մեջ, և Ամենակարողից խնդրում եմ համբերություն շնորհել նրանց: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատերազմի ժամանակ զոհված անմեղ քաղաքացիների հիշատակին: Թող Ալլահը հանգստություն տա մեր բոլոր նահատակների հոգիներին: Թող Ամենակարողը միշտ ողորմած լինի մեր ժողովրդի նկատմամբ: